Երևանի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն Տարոն Մարգարյանն է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում է, որ Երևանի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն էլի Տարոն Մարգարյանն է լինելու։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու 2017թ. ԱԺ ընտրություններից գրեթե անմիջապես հետո։
Մեր հարցին արդյոք ՀՀԿ Երևան քաղաքի տարածքային կազմակերպությունների աշխատանքները համակարգողի կարգավիճակը, որը տրվելու է Տ. Մարգարյանին, նշանակում է, որ վերջինս 2017թ. նորից գլխավորելու է Երևանի ավագանու ՀՀԿ-ի ցուցակը, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը պատասխանեց. «Իհարկե։ Կարող եք մտածել, և այդպես էլ կարող է լինել»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]