211652_close_icon
views-count1219 դիտում article-date 17:23 04-11-2026

Անչափ կարևորում եմ ձեր հանրօգուտ ու մարդասիրական աշխատանքը, որն իրականացնում եք ամենօրյա նվիրվածությամբ ու մարդակենտրոն մոտեցմամբ․ Էդուարդ Բաբայան

Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել սոցիալական աշխատողներին՝ մասնագիտական օրվա կապալցությամբ․

«Հարգելի՛ սոցիալական աշխատողներ. 
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա կապակցությամբ: 

Սոցիալական աշխատանքը կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող ընտանիքներին և անձանց օգնելու, ուղղորդելու, նրանց կենսապայմանների բարելավմանը նպաստելու գնահատելի գործունեություն է, որն իրականացնում եք ամենօրյա պատասխանատու աշխատանքով՝ ներդնելով մեծ ներուժ, համբերատարություն ու հոգատարություն: 

Առանձնահատուկ շնորհավորում եմ Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի և առողջապահության բաժնի աշխատակիցներին, Աբովյան համայնքի «Երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ի անձնակազմին, ՄՍԾ Աբովյանի տարածքային կենտրոնի աշխատակազմին, համայնքում սոցիալական աշխատանք իրականացնող կառույցներին ու մասնագետներին: 

Իմ անմիջական ուշադրությամբ Աբովյանի համայնքապետարանը շարունակելու է գործել խոցելի խմբերի կարիքները վերհանելու, սոցիալական, առողջապահական տարաբնույթ խնդիրների կարգավորմանը աջակցելու ուղղությամբ: Միաժամանակ շարունակական են տարաբնույթ ծրագրերի շուրջ իրազեկման, խորհրդատվական աշխատանքները Արցախից բռնի տեղահանված և Աբովյան համայնքում բնակություն հաստատած ընտանիքների հետ: 

Սիրելի՛ սոցիալական աշխատողներ. 
Անչափ կարևորում եմ ձեր հանրօգուտ ու մարդասիրական աշխատանքը, որն  իրականացնում եք ամենօրյա նվիրվածությամբ ու մարդակենտրոն մոտեցմամբ:

Մասնագիտական օրվա առիթով, կրկին շնորհավորելով, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ շնորհակալ աշխատանքում»։

Նմանատիպ նյութեր