2753 դիտում
11:29 04-04-2017
Սանկտ Պետերբուրգի մետրոն ամբողջապես վերականգնել է իր աշխատանքը ահաբեկչությունից հետո
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո այսօր առավոտից մետրոպոլիտենն ամբողջապես անցել է իր աշխատանքին, հաղորդում է BBC-ն։
«Պետերբուրգյան մետրոպոլիտենն առավոտից սկսել է ամբողջական ծավալով աշխատել՝ բոլոր ուղղություններով ու կայաններով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ժամանակով ժամը 14։30-ին «Սեննայ» և «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանների միջև պայթյուն է իրականացվել, ինչի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 51 հոգի գտնվում են հիվանդանոցներում։
Ավելի ուշ մետրոյի կայարաններից մեկում հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որը հաջողվել է ապամոնտաժել։
ՌԴ հետաքննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «ահաբեկչություն» հոդվածով, քաղաքում եռօրյա սուգ է հայտարարվել։
Նմանատիպ նյութեր
1123 դիտում
14:46 12-01-2025
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը ձյան պատճառով
Այս բաժնից
568 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը
634 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել
568 դիտում
14:11 01-02-2025
ԱՄՆ-ն պետք է հսկողություն սահմանի Ուկրաինայի հարուստ հանքավայրերի վրա․ Էստոնաիայի ԱԳ նախարար