Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի մայիսյնա մատակարարումների արժեքը նվազել է 0.03 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 50,34 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի մայիսյան մատակարարումների արժեքը նվազել է 0.02 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 53,11 ԱՄՆ դոլար։