ՌԴ Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» միջազգային օդանավակայանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել
ՌԴ Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» միջազգային օդանավակայանն անցնում է արտակարգ դրության ռեժիմի։ Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ օդանավակայանում բոլոր տեսակի ուղեբեռի համար 100 տոկոս ստուգում է սահմանված։
Տեղում են ոստիկանության և դաշնային անվտանգության ծառայությունների բոլոր հասանելի ջոկատները։ Տվյալներ կան, որ Պետերբուրգից մեկնած ինքնաթիռների մի մասը հետ է վերադառնում, սակայն «ՌԻԱ Նովոստի»-ն իր հերթին հայտնում է, որ Պուլկովոյի ավիաչվերթները սպասարկվում են առանց ուշացումների։
Ավելի վաղ հայտնի է դարձել Սանկտ Պետերբուրգի մետրոյում [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/03/1063420/]2 պայթյունների մասին[/url], որոնց հետևանքով, նախնական տվյալներով՝ 10 մարդ է զոհվել, մոտ 30-ը վիրավորվել են։