Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել այրվող շարժիչով Boeing 757-ը
Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում այրվող շարժիչով վթարային վարէջք է կատարել Ուզբեկստանի ավիաուղիներին պատկանող Boing-757 օդանավը: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները:
Մոտ 1 ժամ տևողությամբ փորձերից հետո վթարային շարժիչով օդանավը, բարեբախտաբար, անխափան վայրէջք է կատարել: Նախնական տեղեկությունների համաձայն, օդանավի շարժիչներից մեկը խափանվել է թռիչքի ընթացքում:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, օդանավում եղել է 180 ուղևոր: Boeing-ը կատարում էր Սանկտ Պետերբուրգ -Ֆերգանա չվերթը:
Միջադեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: