Դոնալդ Թրամփի Ferrari-ն վաճառվել է 270 հազար դոլարով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ferrari F430 սպորտային ավտոմեքենան նախօրեին՝ ապրիլի 1-ին, վաճառվել է Auctions America աճուրդում: Այս մասին հայտնում է HTB-ն՝ վկայակոչելով France Press գործակալության տվյալները:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մեքենան վաճառվել է Ֆլորիդայում:
Նշվում է, որ Ferrari F430-ը, որի վազքը կազմում է ընդամենը 3,8 հազար կմ, Թրամփը գնել էր 2007թ.-ին:
Գնորդի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: