211652_close_icon
views-count2902 դիտում article-date 15:21 24-10-2016

Մերկ Թրամփի արձանն աճուրդում վաճառվել է 22.000 դոլարով

Լոս Անջելեսում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփի մերկ արձանը: Այս մասին հայտնում է [url=http://losangeles.cbslocal.com/2016/10/23/life-size-naked-donald-trump-statue-sells-at-auction-for-22000/]CBS Los Angeles[/url]-ը: Դոնալդ Թրամպի իրական չափերով արձանի համար անհայտ գնորդը վճարել է 22.000 դոլար, ինչը զգալի գերազանցել է նախնական կանխատեսումները: Հայտնի է, որ ստացված գումարի մի մասը փոխանցվելու է փախստականներին աջակցող Ազգային միգրացիոն ծրագրերին: Նշվում է, որ INDECLINE արվեստագետների անանուն ընկերակցության կողմից պատրաստված արձանը եղել է աճուրդի ընթացքում ամենաշատ քննարկված նմուշներից: Հիշեցնենք, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը և ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը պայքարում են երկրի նախագահի պաշտոնի համար: Ընտրությունները նշանակված են նոյեմբերի 8-ին:

Նմանատիպ նյութեր