«Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը իր զարմանքն է հայտնել, որ մադրիդցիների ներկայիս դարպասապահ Կեյլոր Նավասը Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության արդյունքներով չընդգրկվեց մրցաշարի լավագույն դարպասապահների եռյակում:
«Անհավատալի է, որ Նավասը չընդգրկվեց երեք ուժեղագույն դարպասապահների շարքում:
Իսկ տրիբունաների սուլոցը այժմ դարձել է «Սանտյագո Բերնաբեուի» բաղկացուցիչ մասը: Զարմանում եմ երկրպագուների վրա, որոնք սուլում են Նավասի հասցեին՝ հաշվի առնելով, թե ինչպես նա իրեն դրսևորեց նախորդ մրցաշրջանում:
Չեմ ասում, թե պետք է նրան լավագույնը ճանաչեին, բայց ամենայն հարգանք տածելով Բուֆոնի ու Օբլակի հանդեպ, Նավասի խաղն էլ պետք է ըստ արժանվույն գնահատվեր», ասել է Կասիլյասը: