Բարդ հանդիպում ստացվեց. Իկեր Կասիլյաս
                        Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ փուլում մեքսիկական «Կրուս Ասուլ»-ի նկատմամբ տարած հաղթանակը: Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը հաղթեց 4:0 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ:
«Թիմը կրկին հիանալի խաղաց: Մենք հաղթեցինք խոշոր հաշվով,սակայն հանդիպումը բարդ ստացվեց: Եթե նրանք իրացնեին 11 մետրանոց հարվածը, ապա ամեն ինչ այլ կերպ կարող էր ընթանալ:  Երրորդ գոլը վստահություն հաղորդեց մեզ»,- ասել է «Ռեալ»-ի ավագը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

