Ինձ հանգիստ թողեք. Իկեր Կասիլյաս
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը ցանկություն է հայտնել, որպեսզի իր անունը քիչ հայտվի թերթերում:
«Կասիլյաս անունը ամեն օր հայտնվում է թերթերում: Դա արդեն զզվելի է: Պետք է մարդուն հանգիստ թողնել, որպեսզի նա հաճույք ստանա իր աշխատանքից, և այդ ժամանակ արդյունքը իրեն երկար սպասեցնել չի տա: Ներկա պահին առավալեգույնս հաճույք եմ ստանում իմ աշխատանքից»,-Կասիլյասի խոսքերջ մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Կասիլյասի խաղը հաճախակի է քննադատության ենթարկվում, սակայն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ շարունակում է վստահել ազգային հավաքականի ավագին: