«Ռեալ»-ը ֆանտաստիկ խաղ անցկացրեց. Իկեր Կասիլյաս
                        Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայի  խմբային փուլի երրորդ տուրում «Լիվերպուլ»-ի հետ կայացած խաղցի հետո հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին.
«Ցանկացած խաղացողի համար հաճելի է հաղթանակ տոնել «Էնֆիլդի» նման լեգենդար մարզադաշտում: Մեր թիմը ֆանտաստիկ խաղ անցկացրեց: Մեզ հաջողվեց լավ արդյունքի հասնել: Այժմ ժամանակն է մոռանալ Չեմպիոնների լիգայի խաղարկության մասին և պատրաստվել Իսպանիայի առաջնության շրջանակում «Բարսելոնա»-ի հետ կայանալիք խաղին»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

