Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել. այդ են վկայում առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Այսպես, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.40%-ով և 1 բարելի դիմաց կզմել 50.15 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի Nymex բորսայում նվազել է 0.47%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 52,71 ԱՄՆ դոլար։