Թրամփի փեսան գլխավորել է Սպիտակ Տան իննովացիաների գրասենյակը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները համատեղության կարգով նշանակվել է Սպիտակ Տան իննովացիաների գրասենյակի ղեկավար։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, հաղորդում է Ria Novosti-ն։
««Ամերիկյան ինովացիաների գրասենյակը կյանքի կկոչի նախագահի պատկերացումն այն մասին, թե ինչպես իրականացնել կառավարական գործարքների և ծառայությունների լայն շրջանակ՝ ծրագրված ժամկետից շուտ և սահմանված բյուջեից էժան»,-ասել է Սփայսերը։
Մասնավորապես, Քուշները զբաղվելու է նախարարություններում և վարչություններում տեխնոլոգիաների մոդեռնիզացմամբ։