211652_close_icon
views-count1538 դիտում article-date 13:07 25-12-2018

Դոնալդ Թրամփի՝ Թուրքիա այցելելու վերաբերյալ լուրը չի հաստատվել Սպիտակ Տան կողմից

Սպիտակ տունը չի հաստատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի հայտարարությունն այն մասին, որ Էրդողանը ԱՄՆ գործընկերոջը՝ Դոնալդ Թրամփին հրավիրել է Անկարա և որ Թրամփը Թուրքիա կայցելի 2019 թվականին։ Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» գործակալությունը։ Սպիտակ տան խոսնակ Հոգան Գիդլին նշել է, որ Թրամփը Թուրքիա այցելելու ծրագրեր դեռևս չունի: Քալընը նաև նշել էր, թե նման պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին Էրդողանի ու Թրամփի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

Նմանատիպ նյութեր