Ռուսաստանը իր ցորենը դուրս կբերի թուրքական շուկայից
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևվը հայտարարել է, որ Ռուսատսանը առաջիկա ամիսներին թուրքական սպառողին փոխարինող կգտնի։ Այդ մասին հաղորդում է Tass գործակալութունը։
«Մենք հույս ունենք, որ առաջիկա 2-3, առավելագույնը՝ 5 ամիսների ընթացքում նոր շուկաներ կգտնենք թուրքական շուկայի փոխարեն՝ մեր ցորենը սպառելու համար»,-ասել է Տկաչևը։
Վերջինս հավելել է, որ թուրքական իշխանությունների կողմից ռուսական գյուղմթերքի քանակի սահմանափակումը, ինչպես նաև նոր հարկաչափի սահմանումը անսպասելի է եղել ռուսական իշխանությունների համար, սակայն իրենք կկարողանան կարճ ժամանակում այլ շուկա մտնել։