27356 դիտում
12:39 27-03-2017
Երևանում «Ավտո-մոտո-դրիֆտ» շոուի միջոցառման ժամանակ վրաերթի է ենթարկվել «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորը
Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Հրանտ Աբրահամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 26-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ժամը 13։40-ի սահմաններում Շահումյանի անվան հրապարակում Երևան քաղաքի Ղ. Փարպեցու փողոցի բնակիչ, 47-ամյա Արա Վարդգեսյանը իր վարած BMW մակնիշի 88 RR 838 համարանիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի բնակիչ, 32-ամյա Արթուր Ղանդիլյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ բժշկական հետազոտման նպատակով։ Նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Վարդգեսյանը աշխատում է «Գորվեդկա 4» ընկերությունում՝ որպես փականագործ, իսկ վրաերթը տեղի է ունեցել հրապարակում կազմակերպված ավտո-մոտո-դրիֆտ շոուի միջոցառման ժամանակ, իսկ վրաերթի ենթարկվածն աշխատում է «Կենտրոն» հեռուստաընկերությունում՝ որպես օպերատոր։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1384 դիտում
14:32 24-04-2014
Ավտո-մոտո երթ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
1017 դիտում
15:47 29-06-2015
«Երևանյան ամառ 2015» ծրագրի շրջանակներում կայացել է «Ավտո մոտո շոու- դրիֆտինգ Երևան» մրցաշարը