Հայաստանի ազգային Ավտո-մոտո ֆեդերացիան Մոտոցիկլավարի համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպել է մոտոցիկլետներով երթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ամեն տարի հունիս ամսվա երրորդ երկուշաբթի օրը ամբողջ աշխարհում նշվում է Մոտոցիկլավարի համաշխարհային օրը:
Այդ կապակցությամբ Հայաստանի ազգային Ավտո-մոտո ֆեդերացիան (նախագահ Մխիթար Հովակիմյան) 2017 թվականի հունիսի 25-ին՝ կիրակի օրը, կազմակերպում է մոտոցիկլետներով երթ:
Երթի համար կիրակի օրն ընտրվել է այն նկատառումով, որ մայրաքաղաքում կիրակի օրերին երթևեկությունը համեմատաբար թեթև է, և երթը ավելի քիչ անհարմարություններ կպատճառի մեր համաքաղաքացիներին և երթևեկության մասնակիցներին:
Երթի մեկնարկը նախատեսվում է մայրաքաղաքի Շահումյանի անվան հրապարակից ժամը 12.00-ին:
Երթուղին է՝ Շահումյան հրապարակ, Մաշտոցի պողոտա, Սայաթ-Նովա պողոտա, Հանրապետության հրապարակ, Մյասնիկյան պողոտա, ուղղությունը՝ դեպի Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցի:
Երթը կրում է խաղաղ բնույթ, միտված է հայ մոտոցիկլավարների մոտ ավելացնել հետաքրքրությունը մոտոսպորտի նկատմամբ, ինչպես նաև նրանց մեջ սերմանել պատշաճ մոտոցիկլ վարելու կուլտուրան: