1420 դիտում
14:32 24-04-2014
Ավտո-մոտո երթ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ապրիլի 24-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և <> ավտոսիրողների ակումբ>> հասարակական կազմակերպությունը կազմակերպել էին ավտո-մոտո երթ` նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին:
Ժամը 13.00-ին Հանրապետության հրապարակը լի էր սպորտային մեքենաներով, մոտոցիկլետներով և նրանց վարորդներով, ովքեր այս երթի միջոցով շնորհակալություն էին հայտնում Հայոց մեծ եղեռնը ճանաչած և դատապարտած երկրներին ու կոչ անում մյուսներին նույնպես ճանաչել և դատապարտել 20-րդ դարասկզբի այդ մեծագույն ոճիրը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց. <<Մենք երախտապարտ ենք այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Հուսով ենք, որ մյուսները նույնպես կհետևեն ճշմարտությանը և կստիպեն Թուրքիային առերեսվել պատմության հետ: Այս ավտո-մոտո երթով ևս մենք ուզում ենք ի լուր աշխարհի ցույց տալ, որ պահանջատեր ենք Հայ դատի և շարունակելու ենք բարձրացնել հարցը միջազգային ատյաններում՝ դրան իրավական լուծում տալու համար: Ճանաչում և հատուցում` սա է մեր պահանջը Թուրքիայից: Թուրքիայի կողմից վերջին հայտարարություններն էլ ևս վկայում են, որ իրենց հեշտ տարի չի սպասվում>>:
Հանրապետության հրապարակից երթի մասնակիցները շարժվեցին դեպի Սևանի թերակղզի: Սևանավանքում նրանք կմասնակցեն մոմավառությանը: Կմատուցվի նաև պատարագ՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
9992 դիտում
19:25 16-07-2018
«Երևանյան ամառ 2018». ավտո-մոտո շոու՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2098 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար