211652_close_icon
views-count2225 դիտում article-date 12:22 27-03-2017

Եվրամիությունը «կմահանա». Ֆրանսիայի նախագահի թեկնածու

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, այդ երկրի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը իր համակիրների հետ հանդիպմանն անդրադարձել է Եվրամիության ներկայիս վիճակին՝ նշելով, որ կառույցին միանշանակ սպասում է անկում, հաղորդում է Reuters-ը։ «Եվրամիությունը կմահանա, քանի որ այդ մարդիկ այլևս չեն ցանկանում նրա գործունեությունը։ Պահանջատեր և գերակայության բարդույթով տառապող կայսրությանը սպառնում է մահ»,-ընդգծել է նա։ Վերջինս նաև նշել է, որ վստահ է, որ եկել է գլոբալիստներին հաղթելու ժամանակը, և կցանկանար, որպեսզի Եվրամիությունը փոխարինվեր «այլ Եվրոպայով», որը կկոչեր «Եվրոպա՝ մարդկանց համար»՝ հիմնված երկրների միջև ազատ համագործակցության սկզբունքի վրա։

Նմանատիպ նյութեր