Պրոֆեսիոնալը, նորմալ մարդը Ուկրաինայում չի կարող նախարար դառնալ, որովհետև նա կմահանա քաղցից. Սաակաշվիլի
Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին «Շուստեր Լայվ» ծրագրի եթերում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին մեղադրել է նախարարների ցածր աշխատավարձերի համար։
Սաակաշվիլին որպես վառ ապացույց մատնանշել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Անդրեյ Պիվովարսկու հրաժարականը, որն ըստ Սաակաշվիլիի, հեռացել է անբավարար աշխատավարձի պատճառով։
Սաակաշվիլին, հեռակա կարգով դիմելով Յացենյուկին, հետաքրքրվել է, թե արդյոք նա տեղյա՞կ է՝ ինչպես են ապրում նախարարները. «Նախարարը չի կարող ապրել 200 կամ 300 դոլարով, դա չի համապատասխանում նրանց կենսակերպին։ Նույնը վերաբերում է մեզ։ Մենք միջնադարո՞ւմ ենք, ինչ է։ Կամ էլ դու վանակա՞ն ես, որը սնվում է հաց ու ջրով։ Նորմալ մարդը, պրոֆեսիոնալը, քաղաքական գործիչն Ուկրաինայում չի կարող նախարար դառնալ, որովհետև նա կմահանա քաղցից։ Դա նորմա՞լ երևույթ է»։