Արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում Բուլղարիայում
Բուլղարիայում այսօր անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ 2013 թվականից ի վեր արդեն երրորդ անգամ։ Այս մասին հայտնում է [url=http://korrespondent.net/world/3831766-v-bolharyy-prokhodiat-dosrochnye-vybory-v-parlament]korrespondent[/url]-ը:
Առաջադրված է 4680 թեկնածու, 12 կուսակցություն, 9 դաշինք և 9 անկախ թեկնածու: Ընտրողների ընդհանուր թիվը 6,8 միլիոն է: Քվեարկությունը կազմակերպվում է 31 ընտրատարածքներում:
Հարցումների համաձայն, առաջատարն է արևմտամետ «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցությունը: Անցումային 4 %-անոց շեմը հնարավոր է հաղթահարեն Սոցիալիստական կուսակցությունը, «Միավորված հայրենասերներ», «Շարժում հանուն ազատության և իրավունքների», «Կամք», «Բարեփոխական դաշինք», «Բուլղարիայի վերածննդի այլընտրանք» կուսակցությունները:
Արտահերթ ընտրությունները հաջորդում են 2016 թվականի նոյեմբերին աջ-կենտրոնամետ կառավարության հրաժարականից հետո՝ նախագահական ընտրություններում աջերի պարտության պատճառով։