211652_close_icon
views-count1475 դիտում article-date 14:15 07-06-2015

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

Թուրքիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Խորհրդարանի 550 տեղերի համար մրցում են 20 կուսակցություններ և 165 անկախ թեկնածու: Հիմնական հավակնորդ կուսակցությունները չորսն են: Մասնագետների համոզմամբ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կստանա ձայների 40-45 տոկոսը: Խորհրդարանում հայտնվելու շանսեր ունի նաև ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը: Ընտրություններում ամենամեծ ինտրիգը քրդական Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության մասնակցությունն է: Նվազագույն 10 տոկոս շեմը չհաղթահարելու դեպքում կուսակցությունը չի մտնի խորհրդարան: Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Թուրքիայի խորհրդարանի պատմության մեջ միակ կուսակցությունն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Նմանատիպ նյութեր