211652_close_icon
views-count1687 դիտում article-date 14:28 26-03-2017

Կալիֆոռնիայում ծեծկռտուք է տեղի ունեցել Թրամփի աջակիցների ու ընդդիմախոսների միջև

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները (ավելի քան 2.000 մարդ) ու ընդդիմախոսները բախվել են Կալիֆոռնիա նահանգի Հանթինգթոն Բիթչ քաղաքում, ինչից հետո զանգվածային ծեծկռտուք է սկսվել: Հայտնում է [url=http://www.reuters.com/article/us-usa-trump-protests-idUSKBN16X009]Reuters[/url]-ը: Անկարգությունները սկսվել են, երբ դիմակավորված մի անձ պղպեղով հեղուկ է ցողել Թրամփի աջակիցների հանրահավաքի կազմակերպչի դեմքին: Իրավիճակին միջամտել է ոստիկանությունը: Ձերբակալվել է 6 մարդ: Հետագայում պարզվել է, որ անկարգություն հրահրողները ընդդիմադիր ակտիվիստներ են:

Նմանատիպ նյութեր