ԱՄՆ-ում Թրամփի կողմնակիցների ու հակառակորդների միջև քաշքշուկ ու ծեծկռտուք է տեղի ունեցել
Ամերիկյան Յութահ նահանգում, որտեղ այդ պահին ելույթով հանդես էր գալիս նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը, վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել Թրամփի համախոհների ու այլախոհների միջև, հաղորդում է Associated Press-ը:
Ըստ տեղեկությունների՝ մի քանի հարյուր մարդ, վանկարկելով «Պարոն ատելություն, դուրս մեր նահանգից», փորձել են մտնել այն շենքը, որում այդ պահին ելույթ էր ունենում Թրամփը, սակայն ոստիկանությունը չի թույլատրել:
Դրանից հետո քաշքշուկ է սկսվել Թրամփի հակառակորդների ու նրա հայացքները կիսողների միջև: