Հռոմում կազմակերպվել է Եվրամիության 60-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը
Հռոմի Կապիտոլիումում անցկացվում է Եվրոպական միության անդամ 27 երկրների (առանց Մեծ Բրիտանիայի) ղեկավարների հանդիպումը` նվիրված Հռոմի պայմանագրի 60-ամյակին: Այս մասին հայտնում է [url=http://www.consilium.europa.eu/en/meetings/european-council/2017/03/25-informal-meeting/]Եվրոպական խորհրդի կայքը[/url]:
Ակնկալվում է, որ հավաքի մասնակից երկրների ղեկավարները քաղաքական հռչակագիր կընդունեն և կներկայացնեն ընդհանուր տեսլական առաջիկա տարիներին եվրոպական ինտեգրացիոն քաղաքականության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 1957 թվականին Բելգիան, Ֆրանսիան, Իտալիան, Լուքսեմբուրգը, Նիդերլանդները և Արևմտյան Գերմանիան ստորագրեցին «Հռոմի պայմանագիրը», որով ստեղծվեց Եվրոպական տնտեսական համագործակցությունը (ԵՏՀ) և մաքսային միությունը։ Նույն թվականին նրանք Փարիզում ստորագրեցին նաև էներգետիկ ոլորտում համագործակցության պայմանագիրը: