Ռուսաստանը 48 միավոր Ми-17Б-5 ուղղաթիռ կմատակարարի Հնդկաստանին
«Ռոստեխ» կորպորացիայի՝ միջազգային համագործակցության հարցերով բաժնի տնօրեն Վիկտոր Կլադովը հայտարարել է, որ ընթացիկ՝ 2017 թվականին Ռուսաստանը Հնդկաստանի հետ պայմանագիր կկնքի, որի շրջանակներում 48 միավոր Ми-17В-5 ուղղաթիռներ կմատակարարի այդ երկրին, հաղորդում է Ria Novosti-ն։
Բացի ուղղաթիռներից, Հնդկաստանը կստանա 11356 նախագծի 4 ֆրեգատ։
Վերջինի խոսքով՝ Հնդկաստանի կառավարությունն «արդեն հասունացել է նավաշինարարության համար» և պատրստ է գործարք կնքել ֆրեգատների համար։