Մարտի 29-ին կմեկնարկի Brexit-ի գործընթացը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի մեկնարկը կտա մարտի 29-ին: Այս մասին հայտնում է TACC-ը:
ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Թիմ Բարոուն տեղեկացրել է այդ մասին Եվրախորհրդարանի ղեկավարի գրասենյակին:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը, ինչպես սպասվում է, կտևի երկու տարի:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի հունիսի 23-ին հանրաքվեում Անգլիան և Ուելսը կողմ քվեարկեցին Brexit-ին, իսկ միևնույն ժամանակ Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան քվեարկեցին Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմում մնալուն: