Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Սիսսին ապրիլի սկզբին կայցելի ԱՄՆ
Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Սիսսին կայցելի ԱՄՆ։
Աղբյուրը նշում է նաև, որ հանդիպումը տեղի կունենա ապրիլի սկզբին, իսկ այցելության հրավերը կատարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հիշեցնենք նաև, որ ապրիլի վերջին Եգիպտոս կայցելի Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հանդիպում կունենա երկրի նախագահի հետ։