211652_close_icon
views-count2276 դիտում article-date 10:08 17-03-2017

Հրահանգ է տրվել՝ հակադարձել ընդդիմադիրների պոպուլիստական ելույթներին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ընդդիմադիրներն ընտրվելու դեպքում խոստանում են կախարդական փայտիկի օգնությամբ տնտեսական հրաշքներ գործել երկրում։ Մարդիկ սպասում են օր առաջ իրենց վիճակի բարելավման, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր խոստում կարող է ոգևորիչ լինել։ Իսկ թե ինչ տնտեսական հաշվարկների վրա են հենված ընդդիմադիրների խոստումները, հազիվ թե հանրությանը հետաքրքրի։ Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում ներքին հրահանգ է տրվել որոշ կուսակցականների՝ ուսումնասիրել ու հրապարակավ հակադարձել ընդդիմադիրների նախընտրական ծրագրերի հատկապես տնտեսական մասին։ Ներկայացնել նաև սեփական մոտեցումները և հասարակությանը ցույց տալ, որ ընդդիմադիրներն ընդամենը պոպուլիստական հայտարարություններ են անում։ ՀՀԿ-ում մտահոգված են, որ կուսակիցները չեն կարողանում իրենց տնտեսական քայլերն այնպես մեկնաբանել, որ հանրությունը հավատա և «չտրվի» ընդդիմադիրների խոստումներին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր