Հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների համար ստեղծված հանձնաժողովների նախագահներին ու քարտուղարներին ներքին կարգով զգուշացրել էր` հնարավորինս չխոչընդոտել լրագրողների ու դիտորդների աշխատանքը:
«Անգամ այն դեպքերում, երբ լրագրողները կամ դիտորդներն ընտրատեղամաս են եկել առանց անձը հաստատող փաստաթղթի կամ նույնիսկ առանց ԿԸՀ-ի տրամադրած հատուկ վկայականի, լրագրողներին ներս են թողել՝ ավելորդ աղմուկից զերծ մնալու համար»,- «Իրատեսին» ասաց ընտրատեղամասերից մեկի հանձնաժողովի նախագահը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: