1906 դիտում
00:31 12-04-2014
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի սկաուտները այլևս չեն հետևի իմ ելույթներին. Օզբիլիս
Հայաստանի հավաքականի և «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում «Կռիլյա Սովետով»-ի դեմ կայացած խաղից հետո ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել իր լավագույն կողմերով դրսևորի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի սկաուտների առջև: Անգլիական ակումբի սկաուտները ժամանել էին «Սպարտակ»-ի մի քանի խաղացողների ելույթներին հետևելու համար:
« Գիտեմ, որ խաղին ներկա էին նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի սկաուտները, ովքեր հետևում էին իմ ելույթին: Հավանաբար, նման անհաջող հանդիպումից հետո նրանք այլևս չեն հետևի իմ խաղին: Կարծում եմ սա վերջին տարիների իմ վատագույն խաղն էր: Սակայն ես ուրախ եմ, որ մենք կարողացանք վերջ դնել անհաջող հանդիպումների շարքին»,- Օզբիլիսի խոսքերը մեջբերում է Championat.com-ը:
Նմանատիպ նյութեր
1969 դիտում
00:01 18-03-2014
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի սկաուտները հետևել են Արազ Օզբիլիսի խաղին
1648 դիտում
13:57 23-12-2023
Խոստանում եմ՝ հայկական ֆուտբոլն այլևս նույնը չի լինելու․ Արաս Օզբիլիս
1387 դիտում
13:58 16-03-2015
Հայ սկաուտները հարգեցին Սողոմոն Թեհլերյանի հիշատակը. լուսանկարներ
Այս բաժնից
2191 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2845 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2371 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում