«Լիվերպուլ»-ը հետևում է Մխիթարյանի ելույթներին
«Լիվերպուլ»-ը շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ, հայտնում է բրիտանական The Mirror պարբերականը: Նշվում, որ անգլիական ակումբը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում կրկին կփորձի ձեռք բերել հայ կիսապաշտպանին:
Հիշեցնենք, որ նախորդ ամռան ընթացքում «Լիվերպուլ»-ի` Մխիթարյանին ձեռք բերելու փորձերը ապարդյուն անցան: