2772 դիտում
17:41 13-03-2017
Աճել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը. ԱՀ գլխավոր դատախազ
Անցած տարի Արցախում արձանագրվել է հանցագործությունների 704 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով՝ 240-ով:
Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ԱՀ տարածքում 2016 թվականին արձանագրված հանցավորությունների վիճակին, ասել է ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը և հավելել, որ նշվածից բացահայտվել են 657-ը:
«Չբացահայտված 23 հանցագործություններից 1-ը եղել է սեռական անձեռնմխելիության, իսկ 22-ը՝ սեփականության դեմ ուղղված հանցագործություններ են, ընդ որում 1-ը՝ պետական կամ հանրային գույքի հափշտակության՝ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության` գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, 21-ը անձնական գույքի հափշտակության դեպքեր, որից 1-ը՝ կողոպուտի, 12-ը՝ գողության, դրանցից 2-ը բնակարանային գողության, 8-ը՝ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու և գույքը անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքեր են»,- պարզաբանել է Ա. Մոսիյանը և ընդգծել, որ համեմատության կարգով Շահումյանի շրջանում արձանագրված բոլոր հանցագործությունները բացահայտվել են:
ԱՀ գլխավոր դատախազը նաև նշել է, որ 2016 թվականին արձանագրված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 96,6%՝ 2015 թ.-ի 92,5%-ի փոխարեն:
«2015 թվականի համեմատությամբ 2016 թվականին առանձնապես ծանր հանցագործությունների թիվը աճել է 8-ով, միջին ծանրության հանցագործությունները՝ 7-ով, իսկ ոչ մեծ ծանրության հանցագործությունները՝ 254 դեպքով, իսկ ծանր հանցագործությունների քանակը նվազել է 29-ով»,- ասել է Ա. Մոսիյանը:
[url=http://artsakhpress.am/arm/news/63459/crime-detection-rate-increased-prosecutor-general-of-artsakh.html]Artsakhpress.am[/url]
Նմանատիպ նյութեր
791 դիտում
15:26 10-04-2020
Գեղարքունիքում բարելավվել է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման մակարդակը. դատախազ
Այս բաժնից
805 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
688 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
889 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am