211652_close_icon

400 կգ կշռող եգիպտուհին վիրահատությունից հետո «պարել է». ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count6918 դիտում article-date 14:18 13-03-2017
Աշխարհի ամենագեր կանանցից մեկը համարվող Եգիպտոսի երիտասարդ բնակչուհի Էման Աբդել Աբ Էլ Աթին Հնդկաստանի Մումբայ քաղաքում ստամոքսի հաջող վիրահատությունից հետո պարել է։ Տեսանյութը հրապարակել է mid-day-ը։ Եգիպտուհին իր մահճակալին շարժվել է արաբական երաժշտության ներքո, իսկ նրա քույրը այն տեսագրել է իր բջջային հեռախոսով; Մարտի 10-ին հայտնի էր դարձել, որ Էման Ահմեդի ստամոքսի ծավալը վիրաբույժները փոքրացրել են 85%-ով, ինչը թույլ կտա կնոջը զգալիորեն կրճատել ընդունվող սննդի չափաբաժինը։ Նրան Հնդկաստան էին տեղափոխել այս տարվա փետրվարի 10-ին, հատուկ չվերթով։ Մինչ վիրահատության ենթարկվելը կինը կշռում էր 500 կգ։ Քաշի պատճառով նա 20 տարուց ավելի տնից դուրս չէր եկել և կորցրել էր շարժվելու ունակությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր