49289 դիտում
18:30 11-03-2017
Մալականի այգուն հարակից Հրազդանի կիրճում 3 հոգու դանակահարած 20-ամյա կասկածյալը կալանավորվեց. ըստ տեղեկությունների՝ նա դիմել է ինքնապաշտպանության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ Տիգրան Թամամյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Վահե Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Քանաքեռ թաղամասի բնակիչ, 20-ամյա Հարություն Հակոբյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արթուր Նիկողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել է բավարարել քննչական մարմնի միջնորդությունը և Հ. Հակոբյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել է ՀՀ քր.օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշով, կալանավորվել և տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/07/1060798/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների և ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել էր մարտի 6-ին Մալականի այգուն հարակից Հրազդանի կիրճում դանակահարված անձանց ինքնությունը։
Նրանք էին՝ Երևան քաղաքի Նանսենի փողոցի 17 շենքի բնակիչ, 21-ամյա Հարություն Հայրապետյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեի բնակիչ, 22-ամյա Վան Հայրապետյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել «ձախ կրծքավանդակի և վերին վերջույթի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ և Երևան քաղաքի Աթոյան փողոցի բնակիչ, 21-ամյա Գոռ Իսպիրյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին և քննիչներին բժիշկները տեղեկացրել էին, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին հաղորդում տալ, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններին դեպքի մասին ահազանգել էր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով բնակվում է Դավիթաշեն Ձոր 1 թաղամասում և իր տան բակից նա տեսել էր միջադեպը, և եթե Պ. Հայրիկյանը չահազանգեր և Արաբկիրի ոստիկաններն օպերատիվ չժամանեին, հնարավոր է՝ վիճաբանությունը ողբերգական ավարտ ունենար։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Հ. և Վ. Հայրապետյանները եղբայրներ են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հաջորդ օրը առավոտյան ոստիկանության Արաբկիրի բաժին էր մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Քանաքեռի բնակիչ, 20-ամյա Հարություն Հակոբյանը և հայտնել, որ ինչ-որ հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նշված անձանց ինքնապաշտպանվելու նպատակով դանակի հարվածներ ինքն է հասցրել։
[b]3 հոգու դանակահարած կասկածյալ, 20-ամյա Հարություն Հակոբյանն է [/b
[img]http://shamshyan.com/ups/images/0358940001489236397668764.jpg[/img]
[b]Հանցագործության գործիք դանակը[/b]
[img]http://shamshyan.com/ups/images/0308678001489236419991708.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1960 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)