211652_close_icon
views-count26942 դիտում article-date 20:00 19-08-2015

Խոշոր հրդեհ Մալականի այգուն հարակից ձորում. ժամանել են 2 տասնյակից ավելի հրշեջներ, Երևանի փոխքաղաքապետն ու վարչական շրջանի ղեկավարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 ժամից ավելի է` Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջները 10-ից ավելի մարտական հաշվարկով փորձում են մարել երևանցիներին հայտնի` Մալականի այգու հարակից ձորում առաջացած խոշոր հրդեհը: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջներին օգնում են հարակից տների բնակիչները, ահել ու ջահել: Նշված վայր է ժամանել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը: Հրշեջներին ցիստեռներով ջուր են հասցնում Արաբկիրի կոմունալ ծառայության աշխատակիցները: Այգու հարևանությամբ կառուցվող սեփական տանը բնակվում է Հայաստանում Իրաքի հանրապետության դեսպանը, իսկ տան անվտանգության աշխատակիցները սկզբից հրաժարվում էին, որպեսզի հրշեջները տան տարածքից հրդեհաշիջման աշխատանքներ կատարեն` պատճառաբանելով, որ մինչև դեսպանը չթույլատրի` իրենք չեն կարող որևէ մեկին թույլատրել մտնել տարածք: Սակայն այդ ամենը տևեց մի քանի րոպե և հրշեջները անցան գործողությունների և հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցեցին նաև անվտանգության աշխատակիցները: Հրշեջների և քաղաքացիների` կրակի դեմ «մենամարտը» մեծ դժվարությամբ է կատարվում, քանի որ քամին արագ տարածում է: Կրակն ու հսկայական ծուխը տեսանելի էր Դավիթաշենի, Արաբկիր և Զովունի վարչական տարածքներից: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր