105371 դիտում
20:47 06-03-2017
Արտակարգ դեպք «Մալականի» այգուն հարակից Հրազդանի կիրճում. ոստիկանները դանակահարված ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երիտասարդներին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի «Մալականի» այգուն հարակից Հրազդանի կիրճում 3 երիտասարդ տղա կա, ովքեր գտնվում են անօգնական վիճակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Արդեն այգում Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են անօգնական և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 3 երիտասարդի, ում ոստիկանների կանչով դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն:
Այս պահին դեպքի վայրում են համայնքային ոստիկանները, իսկ բաժնի պետի գլխավորությամբ օպերատիվ խումբը հիվանդանոցում է:
Դեպքի վայրում հայտնաբերվել են բավականին շատ արնանման հետքեր, կոտրված ակնոց և արյունոտված «վադալազկա» և շապիկ:
Այս պահին նշված հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվել է, որպեսզի դեպքի վայր ժամանեն փորձագետներն ու քրեագետները:
Քիչ առաջ ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Մհեր Ներսիսյանի գլխավորությամբ, ովքեր այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը, իսկ հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+