211652_close_icon
views-count2190 դիտում article-date 11:00 11-03-2017

ՄԱԿ. աշխարհը 1945թ-ից ի վեր ամենամեծ հումանիտար ճգնաժամն է ապրում

ՄԱԿ-ում հայտարարել են, որ Երկիր մոլորակն ապրում է ամենածանր ճգնաժամը՝ 1945 թվականից ի վեր, հաղորդում է Associated Press-ը։ ՄԱԿ-ի՝ հումանիտար հարցերով վարչության ղեկավար Սթիվեն Օ՛Բրայանի խոսքով՝ ներկա պահին աշխարհում շուրջ 20 մլն մարդ ծայրահեղ քաղցած է։ «Առանց հավաքական ու համակարգված ջանքերի՝ այդ մարդիկ պարզապես կմահանան սովից, իսկ շատերն էլ կտանջվեն ու կմահանան հիվանդություններից»,-ընդգծել է Օ՛Բրայանը։ Վերջինս կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ ֆինանսական աջակցություն ցուցաբերել, առաջին հերթին, Եմենին, Հարավային Սուդանին, Սոմալիին և Նիգերիային։

Նմանատիպ նյութեր