Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուստը վերընտրվել է իր պաշտոնում
Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարները այսօր՝ մարտի 9-ին, Բրյուսելում կայացած հանդիպմանը քվեարկել են Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկին Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով հաստատելու օգտին:
Եվրոպական խորհրդարանի ղեկավարությունը ևս 30 ամսով Տուսկին վստահելու որոշումը կայացվել է՝ չնայած Լեհաստանի դիմադրությանը, քանի որ նախկին վարչապետը կապեր ունի լեհական ընդդիմադիր ուժերի հետ:
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն դիմել է Եվրամիության երկրների առաջնորդներին և կոչ արել չվերընտրել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: