211652_close_icon
views-count2092 դիտում article-date 15:56 22-04-2026

Արտակարգ դեպք՝ Երևանում. լուսաբացին քրեական ոստիկանները դեպքի վայրից հիվանդանոց են տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդուն. եթե քրեական ոստիկանները գործել են օպերատիվ, ապա «Պիտկին» մականվամբ բաժնի պետի պաշտոնակատարը «ուղտի ականջում քնած է եղել»

Այսօր՝ ապրիլի 22-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանության ծառայողները։

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը 32-ամյա Յուրի Գրիգորյանն է, ով դանակի մի քանի հարվածներ է ստացել Մաշտոցի պողոտա- Պուշկինի փողոց խաչմերուկում, ինչ-որ անհայտ անձանց հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո, երբ մասնակիցներից մեկը դանակի մի քանի հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակին և որովայնին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի փաստով քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե քրեական ոստիկանները գործել են օպերատիվ, ապա ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետի պաշտոնակատար՝ «Պիտկին» մականվամբ հայտնի Վազգեն Թադևոյանի գլխավորությամբ, դեպքի վայր են ժամանել բավականին ուշ, երբ արդեն նույնիսկ քննիչներն ու քննչական կոմիտեի փորձագետն են աշխատել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր