Երևանում մեկնարկեց սպորտի վաստակավոր մարզիչ Ներսես Սարգսյանի հիշատակին նվիրված ազատ ըմբշամարտի պատանեկան առաջնությունը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 4-ին Երևան քաղաքի <<Հայաստան>> մարզական միության Ռուբեն Վարդանյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցի մարզադահլիճում <<ասեղ գցելու>> տեղ չկար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնտեղ մեկնարկեց ազատ ըմբշամարտի պատանեկան առաջնությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության բազմակի չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ Ներսես Սարգսյանի հիշատակին:
Մրցումներին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերից ժամանած շուրջ 300 ըմբիշներ:
Մրցումների գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Գուրգեն Սահակյանը:
Մրցաշարի փակման արարողությունը տեղի կունենա վաղը, հաղթողները կպարգևարվեն հուշամեդալներով, պատվոգրերով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի