211652_close_icon
views-count24104 դիտում article-date 22:24 22-03-2018

Ըմբշամարտիկ եղբայրների հովանավորությամբ տեղի ունեցավ Ներսես Սարգսյանի և Էդիկ Թունյանի հիշատակին նվիրված ըմբշամարտի հուշամրցաշարի բացման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ըմբշամարտիկ եղբայրներ Արթուր և Համլետ Աբրահամյանների հովանավորությամբ Երևանի «Հայաստան» մարզական միության ըմբշամարտի դահլիճում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած Ներսես Սարգսյանի և Էդիկ Թունյանի հիշատակին նվիրված ըմբշամարտի հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Բացմանը ներկա էին Երևանի քաղաքի սպորտկոմիտեի նախագահ Հրանտ Ենոքյանը, ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, ըմբշամարտի մեծահասակների գլխավոր մարզիչ Հապետնակ Կուրղինյանը, մարզադպրոցի տնօրեն Սոկրատ Պետրոսյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գրիգոր Գրիգորյանը, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը, երիտասարնդների գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը, Ռուդոլֆ Կարապետյանի անվան մարզադպրոցի տնօրեն Գևորգ Սիմոնյանը և մի շարք այլ պատվավոր հյուրեր: Հյուրերը Արթուր Աբրահամյանի կողմից արժանացան մրցանակների, պատվոգրերի, մեդալների և հուշամրցաշարին նվիրված կրծքանշանների: Մրցանակային տեղեր զբաղեցրած ըմբիշներն էլ պարգևատրվեցին գավաթներով, պատվոգրերով և մեդալներով: Առաջնությանը մասնակցում են 200 մարզիկներ՝ Հայաստանի բոլոր մարզերից և Արցախի Հանրապետությունից: Տարբեր քաշային կարգերում հանդես եկող մարզիկներից հաղթողները կմասնակցեն Հունգարիայում կայանալիք դեռահասների Եվրոպայի առաջնությանը: Հուշամրցաշարը կտևի միջև մարտի 24-ը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 274+
274+

Նմանատիպ նյութեր