211652_close_icon
views-count3137 դիտում article-date 16:09 03-03-2017

Հարաբերությունների սառեցումից հետո Մոսկվան ու ՆԱՏՕ-ն առաջին երկկողմ բանակցություններն են վարել

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը հանդիպել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հարցերով նախագահ Պետր Պավելի հետ, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։ Մարտի 3-ին կայացած հանդիպումը առաջինն է այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի որոշմամբ ՌԴ-ի հետ հարաբերությունները սառեցվեցին։ Կողմերը կարծիքներ են փոխանակել անվտանգության ոլորտում առկա խնդիրների շուրջ։ Բացի այդ, Գերասիմովը և Պավելը քննարկել են միջազգային միջոցառումներում Ռուսաստանին ընդգրկելու վերաբերյալ հարցը։

Նմանատիպ նյութեր