211652_close_icon
views-count3028 դիտում article-date 10:07 02-03-2017

Դաշնակցությունը որոշել է առաջիկա ընտրություններում ոչնչով չզիջել ՀՀԿ–ին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխող Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը որոշել է առաջիկա ընտրություններում ոչնչով չզիջել ՀՀԿ-ին։ Եթե Հանրապետականը օգտագործում է վարչական ռեսուրս, ապա ինչո՞ւ նույնը չանի նաև ՀՅԴ-ն։ Արագածոտնի մարզի դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը հրահանգել է մարզի բոլոր դպրոցների տնօրեններին Դաշնակցության օգտին քարոզչություն անել և անհրաժեշտ ձայներ ապահովել՝ անհրաժեշտության դեպքում նաև 9-րդ ձևով։ Ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից կոնկրետ ոչ ոքի վրա էլ մարզպետը կարծես խաղադրույք չի անում՝ խնդիրը կոնկրետ ՀՅԴ-ի համար ձայներ ապահովելն է։ Ռեյտինգայինով այստեղ առաջադրվել են Գյոզալյանի խորհրդականը՝ Սիրամարգ Ղուկասյանը, ինչպես նաև Ծաղկահովտի գյուղապետ, անկուսակցական Նորայր Հակոբյանը։ Մյուս ռեյտինգային թեկնածուներն են՝ Սամվել Թովմասյանը, Կարեն Շահազիզյանը, Ռուզաննա Տոնոյանը, Տարոն Տոնոյանը և այլոք»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր