211652_close_icon
views-count5138 դիտում article-date 18:28 12-08-2016

Արցախի մեջ, ինչքան էլ փորփրում ենք, միայն մեկ տեսակետ կա՝ չզիջել. Վահան Բադասյան

Ոչ մի հողային զիջում, և սա արցախցիների միասնական տեսակետն է: Այսօր լրագրողերի ներկայությամբ կլոր սեղանի ժամանակ հայտարարեց արցախյան պատերազմի հրամանատար Վահան Բադասյանը: «Զիջման թեման շատ ծանր է նստում բոլորիս վրա… Հիմա, Արցախի մեջ, ինչքան էլ փորփրում ենք, միայն մեկ տեսակետ կա՝ չզիջել, որովհետև գիտեք, որ վերջերս իշխանությունների կողմից կազմակերպվել է սոցհարցում ու մարդկանց այն խավի հետ են կազմակերպել, որ արտահայտվեն զիջմանը կողմ: Սակայն, հուրախություն բոլորիս, 95 տոկոսը արտահայտվել է զիջմանը դեմ»,տեղեկացրեց Վահան Բադասյանը: Նրա խոսքով` փորձ էր արվում փաթաթել կարծիք, որ ուրիշ ելք չկա, բայց նորից, հուրախություն, բոլորը նման քննարկումների ժամանակ դեմ են արտահայտվել: Վահան Բադասյանի խոսքով՝ իրավիճակից ելքը միակն է՝ հասարակությունը պետք է միավորվի ու հիմնահարցը լուծի քաղաքական ու ռազմական առումով: Քաղաքականը Արցախի ու Հայաստանի միացումն է: «88-ին մերն հայ ժողովուրդը հենց սրա համար կանգնեց, Ադրբեջանը դրա համար ագրեսիա սկսեց և մեր բոլոր այն զոհերը, որ տվեցինք, այս ամենը միացման քաղաքականության շարունակությունն էր: Միացումը պետք է դրվի քաղաքականության մեջ»,-ասաց արցախցին: Նա առաջարկում է հիշել, որ հաշվի են նստում ուժի հետ: Իսկ ռազմական լուծումը ոչ թե պատերազմն է, այլ բանակի հզորացումը` հետևյալ սկզբունքով. «Պետք է հզոր բանակ ստեղծվի, որ պատերազմ չլինի»

Նմանատիպ նյութեր