3575 դիտում
10:14 28-02-2017
Բազմասեր Առաքելյանի թիրախում ՀՀԿ-ի մյուս թեկնածու Նաիրի Սահակյանն է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում առաջադրված նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանը նախընտրական արշավը սկսել է ծեծուջարդով։ Նախօրեին մենք գրել էինք, որ ծեծկռտուքը է եղել Բազմասեր Առաքելյանի և նույն տարածքում առաջադրված «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի աջակիցների միջև։ Այս դեպքից հետո Բազմասեր Առաքելյանը Արագածոտնի մարզի հայրենի Փարպի գյուղում գտնվող իր տունն է հրավիրել դաշնակցական համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի է ենթարկել նրան, որին տեղափոխել են հիվանդանոց։
Նշենք, որ այս միջադեպի հետ կապված արդեն իսկ նյութեր են պատրաստվում։
Բացի այդ, մեզ հասած տեղեկություններով՝ հիմա դաշնակցականները սպառնում են Առաքելյանին։ Բազմասեր Առաքելյանն այժմ թիրախավորել է Արագածոտն մարզի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Նաիրի Սահակյանին։ Նրա հետ հարաբերությունները ևս լարված են։ Նաիրի Սահակյանի հետ լարված է նաև ՀՀԿ-ական, հիմա ԲՀԿ ռեյտինգայինով առաջադրված Խաչիկ Մանուկյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5562 դիտում
10:11 22-04-2017
Բազմասեր Առաքելյանի հորեղբայրը՝ ֆիզկուլտինստիտուտի ռեկտորը կազատվի պաշտոնից. «Ժամանակ»
3077 դիտում
10:25 03-12-2016
Ի վերջո, Բազմասեր Առաքելյանը ՀՀԿ-ո՞վ է առաջադրվելու. «Ժողովուրդ»
3480 դիտում
10:13 09-02-2017
Բազմասեր Առաքելյանը մնում է խաղից դուրս, սակայն չի հանձնվում. «Ժամանակ»
Այս բաժնից
1204 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»
2527 դիտում
08:00 20-11-2024
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ»