3098 դիտում
10:25 03-12-2016
Ի վերջո, Բազմասեր Առաքելյանը ՀՀԿ-ո՞վ է առաջադրվելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲՀԿ-ից անկախացած պատգամավոր Բազմասեր Առաքելյանը Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից կմասնակցի 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին: Նրա հովանավորը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, ով վերջերս ներկա է գտնվել Առաքելյանի երեխաների կնունքի արարողությանը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բազմասեր Առաքելյանը չհերքեց ՊՆ-ի հետ ունեցած ջերմ հարաբերությունների մասին լուրը:
«Չգիտեմ` Ձեր տեղեկությունները որտեղից են, բայց շրջապատս նոր չեմ հավաքում: Եղել եմ մարզիկ, հավաքականի անդամ: Իմ երեխաների կնունքին, այո՛, Վիգեն Սարգսյանն էլ է եղել: Դա մկրտություն է, սուրբ մեռոն, քաղաքականության հետ չի կարելի կապել: Իսկ ինչ վերաբերում է 2017-ի ընտրություններին, ես ինքս 2012 թվականին մեծամասնական թեկնածու եմ եղել ու հավաքել եմ մոտ 20 հազար ձայն: Հիմա այս ռեյտինգայինը նույն մեծամասնականն է: Բա իմ հողն ու ջուրն է, հարգանք-պատիվ ունեմ…: Ի վերջո, Բազմասեր Առաքելյանը ՀՀԿ-ո՞վ է առաջադրվելու ռեյտինգայինով, որոշումը թող մնա իմ մեջ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2279 դիտում
10:01 25-02-2016
Բազմասեր Առաքելյանը ոչ մեկին չի դիմի. «Ժողովուրդ»
2239 դիտում
10:58 27-04-2017
Դա իմ գյուղն ա, ես միշտ էլ շատ ձայներ եմ հավաքել. Բազմասեր Առաքելյանը՝ ուղղորդումների մասին. «Ժողովուրդ»
2853 դիտում
15:03 06-03-2015
Մարդկային իմ տեսակը ճանաչողները գիտեն և կհասկանան ինձ. Բազմասեր Առաքելյանը ևս լքում է ԲՀԿ-ն
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»