Բազմասեր Առաքելյանը մնում է խաղից դուրս, սակայն չի հանձնվում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը բավական անհարմար վիճակում է հայտնվել։ Նա, կարծես թե մնում է խաղից դուրս և հազիվ թե ռեյտինգայինով առաջադրվի։
Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀԿ-ն սոցհարցում է պատվիրել Արագած Ախոյանի ու Բազմասեր Առաքելյանի մասով և պարզվել է, որ Արագած Ախոյանի ռեյտինգն ավելի բարձր է։ Հետևաբար, հենց նա էլ կառաջադրվի Արագածոտնի մարզում ռեյտինգային ընտրակարգով։
Բազմասեր Առաքելյանը, սակայն, չի հանձնվում, նա երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ առիթը բաց չէր թողնում քծնել վարչապետ Կարեն Կարապետյանին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]