Մեկ ամսվա ընթացքում Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի պարտքը նվազեցրել է 12 միլիարդ դոլարով
Թվիթթերյան իր էջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է, որ իր նախագահության մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ-ի պետական պարտքը նվազել է մոտ 12 միլիարդ դոլարով։
Թրամփը նշել է նաև, որ այդ մասին չեն արձագանքել ամերիկյան լրատվամիջոցներն ու պարբերականները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Դոնալդ Թրամփը շատ խիստ քննադատեց ամերիկյան մի շարք հեղինակավոր լրատվական գործակալությունների։